Description
Հանրապետություններից երրորդը
Նորայր Սարգսյան
Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպն արտաքուստ առօրյա-կենցաղային իրականության դրվագումներով՝ Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է: Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ, որոնց համադրությունը Հանրապետություններից երրորդն է՝ դարերով երազվածը, չափազանց սիրելի ու մոտիկ, բայց և երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, որ կարծես առասպել լինի:
«Հանրապետություններից երրորդը» Նորայր Սարգսյանի երկրորդ գիրքն է։ Առաջին՝ «Չինական պատ» ժողովածուի համար նա 2019-ին արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի:
ISBN: 978-9939-98-155-0
Էջեր՝ 120
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2024