Description
Տոյոտայի ուղին
Ջեֆրի Ք. Լայքեր
Ավտոարտադրության հսկա «Տոյոտա» ընկերության շլացնող հաջողությունն արդեն տասնամյակներ շարունակ անսպառ հետաքրքրության աղբյուր է աշխարհի տարբեր անկյուններում բիզնես ծավալող ընկերությունների համար: Տոյոտա ավտոմեքենաների հուսալիությունը դարձել է համաշխարհային ավտոարդյունաբերության ոսկե չափանիշ, ուստի յուրաքանչյուրը, ով հետաքրքրված է ապրանքների և ծառայությունների որակի բարձրացմամբ, այս կամ այն կերպ ծանոթանում է ճապոնական մեքենաշինական հսկայի փորձին:
Գրքի հեղինակ պրոֆեսոր Ջեֆրի Լայքերն ընթերցողին ծանոթացնում է «Տոյոտայի» հաջողության ակունքների հետ՝ վերլուծելով ընկերության կառավարման 14 հիմնական սկզբունքները, որոնք ձևավորում են ընկերության յուրատիպ փիլիսոփայությունը: «Տոյոտայի ուղու» հիմքում աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ մոտեցումն է, որը դրսևորվում է ուսուցման և շարունակական զարգացման միջոցով: Հենց ջանասեր և պատասխանատու մարդիկ են դառնում ցանկացած ընկերության հաջողության բանալին:
ISBN 978-9939-98-485-8
Էջեր՝ 160
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×24
Հրատարակվել է՝ 2026
Թարգմանությունն անգլերենից՝ Արշակ Գևորգյանի

