Description

Չարաճճի Թունյե Գլիմերդալը
Մարիա Փար


Գլիմերդալ հովտում Թունյե անունով մի փոքրիկ աղջիկ է ապրում՝ այնքան հանդուգն, որ մարդիկ նրան «Գլիմերդալի փոքրիկ կայծակ» անունն են տվել. ամբողջ ձմեռ ձյան հետ կռիվ է տալիս, լեռներին շողշողալ է ստիպում, առվակներին՝ կարկաչել… Նա մի մտերիմ ընկեր ունի՝ 74-ամյա Գյունվալդը, որի հետ ինչ ասես չեն անում՝ ջութակ նվագելուց մինչև «լաստանավի պես կայուն, մոտոցիկլետի պես արագաշարժ ու Գյունվալդի լուսահոգի տատիկի պես գեղեցիկ» կատարյալ ձնագնաց նախագծելը։ Նրանք իրար հինգ մատի պես են ճանաչում… Թե՞ չէ… Օրերից մի օր պարզվում է, որ Գյունվալդը մի մեծ գաղտնիք ունի… Բայց «Գլիմերդալի փոքրիկ կայծակը» ամեն ինչի պատրաստ է հանուն ընկերոջ երջանկության։ Իսկ արտասովոր իրավիճակներում նրան միշտ օգնության է հասնում իր նշանավոր կարգախոսը՝ «Արագություն և ինքնավստահություն»…

ISBN 978-9939-98-426-1

Էջեր՝ 312
Կազմը՝ փափուկ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 13×20
Հրատարակվել է՝ 2025