Description

Համլետ բեմադրությունը Մրդուշա Դոնյա գյուղում
Իվո Բրեշան


Ինչպես ակնարկում է պիեսի վերնագիրը, խոսքը «Համլետ»-ի պարոդիայի մասին է, ավելին՝ նաև քաղաքական սատիրայի, որի գործողությունը ծավալվում է 40-ականների և 50-ականների սահմանագծին սոցիալիստական դարձած Հարավսլավիայի խորվաթական գյուղում: Բայց հեղինակը Շեքսպիրի կառնավալային զգետնումն ու կոմիկական մեկնությունը համատեղել է դրամատիկ շեշտերի հետ, երբ հանրահայտ շեքսպիրյան սյուժեն շաղկապվում է գյուղի իրական անցուդարձին:
Գույները հետզհետե խտանում են մինչև գրոտեսկային չարագուշակության աստիճանի՝ շատ ավելի լայն բովանդակային ընդգրկում տալով պիեսին՝ մի փայլուն թատերային երկի, որը հումորի ու երգիծանքի հրավառություն է՝ բալկանյան աննման կոլորիտով և ժողովրդախոսակցական լեզվի պատկերավորությամբ:

ISBN 978-9939-98-337-0
Էջեր՝ 136
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  12.4×19

Թարգմանությունը խորվաթերենից՝ Զավեն Բոյաջյանի

Հրատարակվել է՝ 2025


ՊԱՏՎԻՐԵԼ