Description

Աբել Սանչես
Միգել դե Ունամունո


«Աբել Սանչես կամ մի տառապանքի պատմություն» խոստովանական վեպը երկու ընկերների՝ Խոակին Մոնեգրոյի և Աբել Սանչեսի ողբերգական պատմությունն է, որը կարելի է ընթերցել իբրև աստվածաշնչյան Աբելի և Կայենի մեկ այլ տարբերակ, որի միջոցով Ունամունոն փորձում է ներթափանցել իսպանացիներին հատուկ պատմական երկու արատների՝ նախանձի և ցինիզմի խորխորատները: Խոակինն անհաղթահարելի նախանձ է զգում Աբելի նկատմամբ, հատկապես երբ վերջինս ամուսնանում է Էլենայի՝ Խոակինի սիրած աղջկա հետ։ Այդ պահից սկսած Խոակինի ցանկացած փորձ՝ մոռանալու կամ գերազանցելու ընկերոջը, դատապարտված է, ուստի նա իր կյանքը նվիրում է քայքայող տառապանքին, որն ավարտվում է սկզբում Աբելի, հետո նաև՝ Խոակինի մահով։

ISBN: 978-9939-76-922-6
Էջեր՝ 244
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 11×17

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Հրատարակվել է՝ 2022


ՊԱՏՎԻՐԵԼ