Description
Էքմեա
Դիանա Անդրոմեդա
«Էքմեա»-ն հանդգնել է պատմել «Պատերազմ» բառը՝ հողի աչքերով։ Փորձել է վերլուծել աշխարհի գոյացման ու կառավարման վարկածները էմպիրիկ, կրոնական ու կոնսպիրոլոգիական տեսանկյուններից ու դա արել է անամոթաբար։ Որովհետև Ձեզ հետ անհամարձակ խոսելու վստահություն չունի։ Կարծում է, որ վստահ է, որ բացատրել է մարդկայինը անմարդկային իրավիճակներում։ Ու չնայած բազմահերոսությանը՝ գլխավորները Դուք եք, ու գուցե գերազանցեք գրքիններին։ Խորհրդանիշներն էլ, որքան էլ անշունչ, լավ էլ խաղում են իրենց դերերը, որպեսզի Ձեզ մոտ լավ ստացվի Ձերը՝ ընթերցողինը։ Ինչու ընթերցել։ Անելանելի պահերի համար, որ ունենում եք, որ մտածում եք, նվազագույնը դժոխքի վրա օվկիանոս լցնելն է, որ լուծվի։
ISBN 978-9939-98-579-4
Էջեր՝ 488
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2026

