Description

Ալիսի արկածները հրաշքների աշխարհում (մեծ)
Լուիս Քերոլ


«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը, ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական , լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ճանրի վրա:

ISBN: 978-9939-76-322-4
Էջեր՝ 128
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 22×29

Հրատարակվել է՝ 2018


ՊԱՏՎԻՐԵԼ