Description

Ամերիկյան մանրապատումներ
Ուոլթեր Այզեքսոն


Ընթերցողին ենք ներկայացնում հայտնի կենսագիր և պատմաբան Ուոլթեր Այզեքսոնի՝ մտորելու տեղիք տվող էսսեների և մանրապատումների ժողովածուն։ Հեղինակը նոր լույսի տակ է ներկայացնում ամերիկյան (և ոչ միայն) հանրաճանաչ գործիչների կյանքը՝ Բենջամին Ֆրանքլինից մինչև Սթիվ Ջոբս: Այզեքսոնը գրավիչ պատմություններով և խորաթափանց դիտարկումներով լուսաբանում է ամերիկյան նորարարության, ստեղծագործականության և առաջնորդության էությունը: Գիրքն ընթերցողներին հրավիրում է խորհելու ամերիկյան պատմության բազմաշերտության և աշխարհի վրա նրա թողած անջնջելի հետքի շուրջ. այն հավակնում է դառնալ ամերիկյան ժողովրդի մտավոր և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների սեղանի գիրքը:

ISBN: 978-9939-98-095-9
Էջեր՝ 352
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  15×23

Թարգմանությունն անգլերենից՝ Արմինե Գևորգյանի

Հրատարակվել է՝ 2023


ՊԱՏՎԻՐԵԼ