Description

Դրվագ ճանապարհորդ նկարչի կյանքից | ընթրիք
Սեսար Այրա


Գիրքն ընդգրկում է Սեսար Այրայի գործերից երկուսը: «Դրվագ ճանապարհորդ նկարչի կյանքից» վիպակը (2000) պատմում է հաբսբուրգյան նկարիչների փառահեղ ընտանիքի ժառանգ, XIX դարի առաջին կեսին Լատինական Ամերիկա այցելած օտարերկրյա նկարիչներից ամենահետաքրքիր դեմքի՝ Յոհան Մորից Ռուգենդասի (1802-1858) մասին, երբ պամպաներով ճանապարհորդելու ընթացքում նկարչի հետ կատարված դժբախտ դեպքն ամբողջովին փոխում է նրա կյանքը, մարմինը, աշխարհայացքը և գեղագիտությունը ։ Իսկ «Ընթրիք» վիպակում (2006) համատեղվում են սարսափն ու կատակերգությունը, գրականությունն ու հեռուստատեսությունը, կինոն ու ֆանտաստիկան։ Մի ձախողակ տղամարդ մոր հետ ընկերոջ հարկի տակ ընթրելուց հետո վերադառնում է տուն և սկսում հեռուստացույց նայել: Ֆանտաստիկ պատմությունը ծավալվում է էկրանին՝ հեղինակի հայրենի քաղաք Պրինգլեսի հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ, որտեղ քաղաքը հեղեղվել է գերեզմանոցից փախած ագրեսիվ մեռելներով:

ISBN 978-9939-98-502-2

Էջեր՝ 208
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 11×16.5
Հրատարակվել է՝ 2026

Թարգմանությունը իսպաներենից՝ Կառա Չոբանյանի


ՊԱՏՎԻՐԵԼ