Description

Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա
Պաուլու Կոելյու


Վեպը «Յոթերորդ օրը» եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդում են «Վերոնիկան որոշում է մեռնել» ու «Դևը և օրիորդ Պրիմը» վեպերը: Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: «Ով սիրում է, տերն է աշխարհի ու չի վախենում կորցնելուց: Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»: Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը: Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում: Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազօրյա փորձությամբ:

ISBN: 978-9939-76-256-2
Էջեր՝ 296
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 11×16.5

Տպագրվել է՝ 2018
Թարգմանությունը պորտուգալերենից՝ Աննա Մարությանի


ՊԱՏՎԻՐԵԼ