Description

Չարենց ընտիր երկեր. հատոր Ա
Եղիշե Չարենց


Չարենցի սույն քառահատորն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմ-ներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լույս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, «Էպիքական լուսաբաց» (1930) և «Գիրքճանապարհի» (1933–1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962–1968, կազմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և «Գիրք մնացորդաց» (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910–1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…

ISBN: 978-9939-51-386-7
Էջեր՝ 496
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  14.8×21

Հրատարակվել է՝ 2012