Description

Մանգրովյան անտառներն անցնելով
Մարիզ Կոնդե


Ռիվիերա օ Սելում՝ անտառների խորքում, գիշերը մեռյալի են հսկում՝ մի մարդու, որը մի քանի տարի առաջ է հայտնվել, և որի մասին շատ բան չգիտեն: Կուբացի՞ է: Կոլումբիացի՞: Դասալի՞ք է եղել: Ինչո՞ւ է Գվադելուպա եկել: Պատասխանները պարզ չեն: Ինչևէ, այդ մարդու ինքնությունը կարևոր էլ չէ: Կարևորը այն հուշն է, որ մնացել է նրանից ռիվիերաօսելցիներից յուրաքանչյուրի մեջ, և այն կարևոր փոփոխությունները, որ նա է յուրաքանչյուրի կյանք բերել: Այդ միակ գիշերվա ընթացքում ներկա Գվադելուպայի ամբողջ հասարակությունն է պատկերվում իր ուրույն խնդիրներով:

ISBN: 978-9939-76-749-9
Էջեր՝ 264
Կազմը՝ կոշտ
Չափսը՝ 12.5×20

Տպագրվել է՝ 2021


ՊԱՏՎԻՐԵՔ