Description
Սիրանո դը Բերժերակ
Էդմոն Ռոստան
Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը՝ համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի վերահրատարակվել՝ մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «Բեմ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր:
ISBN: 978-9939-76-412-2
Էջեր՝ 528
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×16
Հրատարակվել է՝ 2019