Description

Լքում
Աբդուլրազակ Գուրնա


Նոբելյան մրցանակակիր Աբդուլրազակ Գուրնայի գրավիչ և կլանող վեպը խիստ բազմաշերտ է, իսկ շոշափվող թեմաները՝ բազմազան:
Վեպի հիմնական գիծը դատապարտված, արգելված սիրո մասին երեք տարբեր պատմություններ են, որոնք սկզբում թվում է, թե իրար հետ բացարձակ կապ չունեն, սակայն ի վերջո, տասնյակ տարիների ու հազարավոր մղոնների հեռավորությունից անսպասելիորեն միահյուսվում են, հաստատելով, որ յուրաքանչյուր անհատի կյանքը այլ կյանքերի մասնիկ է, և որ ամեն ինչ փոխկապակցված է:
Վեպի հերոսներն անընդհատ ստիպված են լքել՝ սիրելի կնոջը, ընտանիքը, նաև հայրենիքը: Նրանց կյանքի շրջադարձերն անմիջական կապ և կախվածություն ունեն իրենց ազգային ավանդույթներից ու մշակույթից, երկրում և աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումներից: Քննարկվող կարևոր թեմաներից են գաղութացումը, փախստական ներգաղթյալի և բնիկի հարաբերություններն ու հոգեբանությունը, նորանկախ երկրի առջև ծառացած խնդիրները, արտագաղթը և այլն:

ISBN: 978-9939-98-022-5
Էջեր՝ 304
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.5×20.5

Հրապարակվել է՝ 2023