Description
Մահմեդական հրեայի օրագիրը
Քամալ Ռուհայիմ
Եգիպտոսի մահմեդականներն ու հրեաները ոչ միշտ են տարաձայնություններ ունեցել: Արաբա-իսրայելական պատերազմներից առաջ նրանք ներդաշնակ են ապրել: Այս բազմաբովանդակ, խորապես անձնական վեպը, որի իրադարձությունները ծավալվում են 1930-1960-ական թվականներին, մտերմիկ, բայց և համապարփակ հայացք է նետում մահմեդականների, հրեաների և քրիստոնեաների խաղաղ համակեցությանը Կահիրեում: Վեպը պատմում է Գալալի՝ հրեա մոր և մահմեդական հոր զավակի մասին, որը մանկությունն ու պատանեկությունն անց է կացնում աշխույժ և սիրելի Դահեր թաղամասում: Դպրոցական սիրո և դեռահասական ապստամբությունների հորձանուտում լող տվող Գալալը մինչև ուղնուծուծը եգիպտոսցի է, նրան պարուրող վարքային, սկզբունքային, արժեհամակարգային և ավանդույթային աստառին նոր երանգներ է հաղորդում նաև կրոնը, սակայն Գալալի փոքրիկ աշխարհը սասանում է «մեծ քաղաքականությունը» և ծանր քննության ենթարկում պատանու ինքնությունը:
ISBN: 978-9939-76-778-9
Էջեր՝ 328
Կազմը՝ կոշտ
Չափսը՝ 12.5×20
Տպագրվել է՝ 2021

