Description

Հավերժական վերադարձ
Վարդան Գրիգորյան


«Հավերժական վերադարձը » տաղանդավոր Արձակագիր Վարդան Գրիգորյանի (1950–1989) առաջին Պատմավեպն է՝ լույս տեսած 1981-ին: Պատմավեպի դիպաշարի առանցքում հայոց պատմության VII դարի Գուցե ոչ այնքան գլխավոր, որքան պատմական արժեքով նշանակալից ու բախտորոշ իրադարձություններն են՝ պավլիկյան շարժում, բյուզանդացիների հակազդեցություն: Գրականագետ Սևակ Արզումանյանի բնորոշմամբ՝ «պատմության խորը ճանաչողությամբ Վարդան Գրիգորյանը բացում է անցյալի ծալքերը, իրողությունները մաքրում կրոնական ու պատմական կաղապարներից, քննում ճշմարտության և ազատության հավերժական գաղափարների տեսանկյունից»:

ISBN: 978-9939-76-272-2
Էջեր՝ 192
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20

Հրատարակվել է՝ 2018


ՊԱՏՎԻՐԵՔ