Description

Ժողովրդի հայրերը
Հովիկ Աֆյան


Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևսանհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»: Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ
լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»: Այս գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում են:

ISBN: 978-9939-76-969-1
Էջեր՝ 232
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19

Հրատարակվել է՝ 2022


ՊԱՏՎԻՐԵԼ