Description
Հինգ ժամ Մարիոյի հետ
Միգել Դելիբես
Վեպի գլխավոր հերոսուհին Կարմեն Սոտիլյոն է, որը նոր է կորցրել ամուսնուն և նրա հոգեհանգստյան գիշերը արթմնի է անցկացնում հանգուցյալի կողքին: Սեղանին դրված է Աստվածաշունչը, որը կինը թերթում է՝ ընթերցելով հատկապես ամուսնու ընդգծած հատվածները: Արթնանում են հիշողությունները, և լիովին անսպասելի սկսվում է դանդաղ ու չկապակցված մի մենախոսություն, որում սակայն ուրվագծվում է իրական կյանքը: «Հինգ ժամ Մարիոյի հետ» վեպը հոգեբանական հոգեցունց երկ է, որը կանացի հոգու բացահայտման միջոցով վերհանում է իսպանական հետպատերազմյան ժամանակների հասարակության խորխորատները:
ISBN: 978-9939-76-869-4
Էջեր՝ 292
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Տպագրվել է՝ 2022