Description

Իրենց կամոք հզորները
Քոլինզ Ջիմ, Հանսեն Մորթեն


Հեղինակները համընդհանուր գաղափարախոսությանը մարտահրավեր են նետում մտածելու տեղիք տվող, ինքնատիպ և չափազանց գործնական հետևյալ հասկացություններով՝ «10X»-ականներ, 20 մղոնանոց քայլերթ, Կրակել փամփուշտներով, ապա արկերով, Առաջնորդություն «Մահվան գծից» վեր, Մասշտաբը փոքրացնել, ապա մեծացնել և ԻԿՀ բաղադրատոմս:

Գրքի վերջին գլխում, վերջապես, Քոլինզը և Հանսենը ներկայացնում են իրենց ամենից յուրօրինակ վերլուծությունը. նրանք սահմանում են «բախտի բերմունք» հասկացությունը, բացահայտում դրա տարատեսակները և ուսումնասիրում բախտի դերակատարությունը գործնական կյանքում: Մեծ ընկերությունները և այդպիսի ընկերություններ կառուցող առաջնորդները համադրելի ընկերություններից ավելի բախտավոր չեն եղել, բայց նրանք բախտից «ավելի բարձր հատույց» են ստացել:

Այս գիրքը Քոլինզի դասական գլուխգործոցն է՝ հակընդդեմ, տվյալների վրա հիմնված և ոգեշնչող աշխատություն: Նա և Հանսենը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ նույնիսկ քաոսային և անորոշ աշխարհում մեծության հասնում են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ սեփական ընտրությամբ:

ISBN: 978‑9939‑76‑943‑1
Էջեր՝ 376
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 17×24

Հրատարակվել է՝ 2022