Description
Հետողորմյա
Առաքել Սեմիրջյան
Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա» գիրքը հիշողությունների առերեսումն է շարունակություն չունեցող իրականության հետ: Հեղինակի լեզուն հրավիրում է մտերիմ միայնության: Գրքի հերոսները՝ ապրող, թե՝ մեռած,– նրանք կյանքի երկու կողմում են,– պատմվածքից պատմվածք ծնվում են նորից: «Հետողորմյան» ուժեղ հումորով գրված գիրք է, որը պատմում է Հայաստանի մասին: Անկախության երկու կողմի մասին: Հերոսները ժամանակակից են: Ողբերգական կերպարներ, որոնց հետ մեզ հարազատեցնում է գրքի լեզուն: Այս գիրքը զգացողությունների հրավառություն է: Ընթերցողն այդ հրավառության սպառողը չէ, այլ՝ շարունակողը:
ISBN: 978-9939-76-235-7
Էջեր՝ 152
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Տպագրվել է՝ 2018