Description

Արջ բռնելու հնարքը
Անդրյու Կատց


Ջուլիան անտառի մոտ էր ապրում ու էնտեղ շատ ընկերներ ուներ։ Սկյուռիկ Խլվլիկի հետ մագլցոցի էր խաղում, գետնասկյուռ Կայծիկի հետ՝ պահմտոցի, ժանտաքիս Գարշուկի հետ էլ, պատկերացրե՛ք, քամի հանոցի: Բայց երազում էր արջուկի հետ ընկերանալ։ Շատ էր ուզում արջի փորին հեծած գետով
նավարկել, բացատում հետն արջուկավայել խնջույք անել ու, իհարկե, պինդ-պինդ՝ արջավարի գրկել: Հակառակի պես ոչ մի արջուկ քիթը թավուտից չէր հանում։
Բայց ինչպե՞ս գերել արջուկին…

ISBN: 978-9939-98-036-2
Էջեր՝ 36
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 21.8×29

Հրատարակվել է՝ 2023