Description

Բաց կապույտ այն սենյակում
Աննա Ախմատովա


Գրքում տեղ են գտել Աննա Ախմատովայի` ստեղծագործական ուղու տարբեր շրջաններում գրված երեսունինը բանաստեղծություն: «Արձակ տողեր պոեմի մասին» անավարտ գրառումներին, որ բանաստեղծության առեղծվածի օրագրությունն են, հաջորդում են Ամադեո Մոդիլյանիի, Պուշկինի, Լերմոնտովի, Դանտեի դիմանկարները` թրթռուն և դիպուկ վրձնահարվածներով: Արվեստի և արվեստագետի ճակատագրի մասին այս խորհրդածության լուսանցքներում, հայելային յուրօրինակ մի կախարդանքով, ամբողջանում են նաև իր՝ բանաստեղծուհու հայացքն ու ներքին կենսագրությունը: Օսիպ Մանդելշտամին նվիրված օրագրային գրառումները, որ վերջինիս լավագույն դիմանկարներից են, խորհրդածություն են դարի ողբերգական բեկումների և Բանաստեղծի խղճի մասին:

ISBN 978-9939-98-290-8
Էջեր՝ 160
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Թարգմանությունը ռուսերենից՝ Շուշանիկ Թամրազյանի

Տպագրվել է՝ 2025


ՊԱՏՎԻՐԵԼ