Description
Սարդ կնոջ համբույրը
Մանուել Պուիգ
1970-ականներին՝ Արգենտինայի բռնապետության տարիներին, բուենոսայրեսյան բանտի նույն խցում են հայտնվել ծայրահեղորեն տարբեր բնավորության ու գաղափարների տեր երկու տղամարդ՝ իդեալիստ, բռնապետության կողմից հալածվող քաղաքական բանտարկյալ Վալենտինը և ինքն իրեն կին ընկալող միասեռական Մոլինան: Շաբաթներ շարունակ Մոլինան հին մելոդրամներ է պատմում Վալենտինին, որպեսզի շեղի նրան ոստիկանության պատճառած խոշտանգումների ցավերից: Նրանք զրուցում են նաև իրենց հույզերից ու խիստ հակադիր իդեալներից, և այդ զրույցների ընթացքում աճող բարեկամությունն ի վերջո հանգում է նրանց ներքին փոխակերպմանն ու մղում զոհաբերության:
Վեպը յուրահատուկ ոճ ունի՝ լիովին զերծ է պատմողական տեքստից, դրան փոխարինում են երկխոսությունները, գիտակցության հոսքը և ոստիկանական հաշվետվությունները:
ISBN 978-9939-98-345-5
Էջեր՝ 264
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Հրատարակվել է՝ 2025

