Description

Մեջքով երազի քո կեսին հենված
Վահրամ Մարտիրոսյան


Ինչո՞ւ գրել, եթե կարող ես չգրել։ Ինչո՞ւ գրել այն, ինչը մինչև քեզ գրել են։ Բայց, հազվադեպ, ոչ թե գրում ես, այլ կարծես քեզ թելադրում են, դա արդեն գրի ես առնում։ Սա է հեղինակի մոտեցումը, որի արդյունքում նա բանաստեղծությունների ընդամենը 7-8 շարք, երկու գիրք է գրել ու հրապարակել շուրջ հինգ տասնամյակում։ «Լինել խարույկիդ արժանի» ժողովածուն Վահրամ Մարտիրոսյանի տպված ու դեռևս անտիպ գործերի ընտրանին է։ Այն կարծես նաև պոեզիայի վերջին հարյուրամյակի միտումների յուրօրինակ արտացոլումն է՝ անցումը մեղեդային սիրերգերից մինչև փորձարարություններ, զգացմունքային հնչեղ բռնկումներից մինչև ազատ բանաստեղծության շշուկով հաղորդակցությունը ընթերցողի հետ… համաստեղծագործությունը։

ISBN: 978-9939-76-918-9
Էջեր՝ 96
Կազմը՝ փափուկ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 13×21

Հրատարակվել է՝ 2022


ՊԱՏՎԻՐԵԼ