Description

Երբ կորցրի կուսությունս
Ռիչարդ Բրենսոն


Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն և տպավորիչ ինքնակենսագրականն է: Առաջին գործը սկսելիս Բրենսոնն ու ընկերները իրենց բնորոշմամբ դեռևս «կույս էին բիզնեսում», և ընկերությունը «Virgin» կոչեցին: Այդ պահից Բրենսոնը հաջողության սեփական օրենքները գրեց, ընկերությունների խումբ ստեղծեց, որը գլխամասային գրասենյակ չունի, այնտեղ ստորակարգությունն ու բյուրակրատիան չեն իշխում: Բրենսոնը պատմում է ռիսկերից չվախենալու, անապատների վրայով օդապարիկով անվախ ճախրելու, համաշխարհային մեծության երաժիշտների հետ պայմանագրեր կնքելու, Իրաքի պատերազմի ժամանակ պատանդներին փրկելու և շատ այլ ձեռնարկների մասին: Բրենսոնի արկածներով հարուստ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, իսկ նրա անցած ուղին կարող է ուսանելի լինել ապագա Բրենսոնների համար:

ISBN: 978-9939-76-770-3
Էջեր՝ 504
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 17×24

Տպագրվել է՝ 2021