Description
Պիստոլայի սերերն ու հրաշքները
Հիլարի Պրեդինի Տոֆֆոլի
«Պիստոլայի սերերն ու հրաշքները» վեպը հարավաֆրիկյան լրագրող, մրցանակակիր Հիլարի Պրենդինի Տոֆֆոլիի ամենահայտնի գործն է։ Ստեղծագործության մեջ խորությամբ ներկայացված են հետպատերազմյան Իտալիան, ստրկատիրական բարքերով ապրող Հարավային Աֆրիկան, այդ մշակույթների և սերունդների բախումը։ Հեղինակն ընթերցողին է փոխանցում իտալացիների մշակույթը, նրանց կրքոտ սերն իտալական խոհանոցի նկատմամբ, ինչպես նաև պատանեկան առաջին մաքուր սիրո թրթիռը։ Ժամանակակից ոճով գրված վեպը հարուստ է պատմական ակնարկներով, հետաքրքիր ու զվարճալի իրադարձություններով և ընտանեկան գաղտնիքներով։
ISBN: 978-9939-76-985-1
Էջեր՝ 528
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Թարգմանությունն անգլերենից՝ Աշխեն Ալեքսանյանի
Հրատարակվել է՝ 2023