Description

Երկերի լիակատար ժողովածու Մահարի-11
Գուրգեն Մահարի


Սույն հատորում առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում Գ. Մահարու գրական- մշակութային և հրապարակախոսական հոդվածները, որոնք սկիզբ են առնում որբանոցային տարիներից և կամավոր
ու հարկադիր ընդմիջումներով ձգվում ավելի քան կես դար: Գրված լինելով հասարակական-
քաղաքական կյանքի տարբեր իրադրություններում՝ Հայաստանի առաջին հանրապետության բազմակուսակցական մամուլում, ռապպական-«մարքսիստական» քննադատության կրակի տակ, խրուշչովյան «ձնհալի» թե բրեժնևյան ճահճացման տարիներին, դրանք կազմում են հազվագյուտ ամբողջություն, քանի որ հիմնված են գրական մնայուն չափանիշների և քաղաքացիական անսխալ կողմնորոշման վրա: Տասնամյակների պարբերական մամուլից հավաքված, տարբեր արխիվներում պահպանված անտիպ հոդվածներն օգնում են նորովի տեսնելու և գնահատելու
գրողի ստեղծագործական կյանքի ևս մի կարևոր կողմը:

ISBN: 978-9939-76-032-5
Էջեր՝ 824
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  14.8×21

Հրատարակվել է՝ 2017


ՊԱՏՎԻՐԵԼ