Description
Երկերի լիակատար ժողովածու Մահարի-12
Գուրգեն Մահարի
Սույն հատորում առաջին անգամ ի մի են հավաքված և ընթերցողին են ներկայացվում Գուրգեն Մահարու գրախոսականները, Թատերախոսականները և կինոխոսականները, Որոնց մեջ քիչ չեն և անտիպները:
Գրված լինելով գրական-հասարակական կյանքի տարբեր պայմաններում՝ 1917-1936 և 1954-1969 թվականներին, դրանք Կազմում են հազվագյուտ մի ամբողջություն, քանի որ գրողը հեռու է եղել անձնական հաշիվներից և ղեկավարվել է հավատարմությամբ դեպի ճշմարիտ գրականությունը:
Հատորն ուսանելի է գրողներին, գրականագետներին և ընթերցողական լայն շրջանակին՝ կողմնորոշվելու համար մեր երեկվա հոգևոր կյանքի այն հատվածում, որը կոչվել է խորհրդահայ գրականություն ու գրականագիտություն:
ISBN: 978-9939-76-033-9
Էջեր՝ 744
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Հրատարակվել է՝ 2017