Description

Երկերի լիակատար ժողովածու. Մահարի 15-2
Գուրգեն Մահարի


Գուրգեն Մահարի Երկերի լիակատար ժողովածուի 15(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու
վերջին տարիների՝ 1967-1969 թթ. նամակները: Այդ տարիները եղան ոչ պակաս դաժան 20-ական թվականների «գրական» պայքարի կամ ստալինյան բռնադատության տարիներից: Չնայած մշտական հիվանդ վիճակին, Մահարին շարունակում էր նվաճել ստեղծագործական նորանոր բարձունքներ: Դժվար է ասել, թե որքան կտևեր «մրցակցությունը» գրականության և հիվանդությունների միջև և մինչև ուր կհասներ նա, եթե չլիներ «Այրվող այգեստաններ»-ի ինկվիզիցիան, որը խլեց գրողի վերջին ուժերը…
Նամակները բացահայտում են Մեծ եղեռնին նվիրված վիպասքի դրաման, դրա դեմ հարուցված գրարշավի ներքին շարժառիթները և այն աննախընթաց իրավիճակը, որում հայտնվեց Գուրգեն Մահարին:

ISBN: 978-9939-76-887-8
Էջեր՝ 696
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  14.8×21

Հրատարակվել է՝ 2022