Description

Մավրի վերջին հառաչը
Սալման Ռուշդի


Սալման Ռուշդին տասնհինգ վեպի, պատմվածքների մեկ ժողովածուի, չորս ոչ գեղարվեստական գրքերի, «Ջոզեֆ Անտոն» հուշագրության հեղինակն է, ինչպես նաև «Հնդկական գրականության վինտաժ գրքի» համախմբագիրը։ 2018 թվականին նրա «Կեսգիշերի զավակները» վեպը Բուքերյան մրցանակի քառասնամյա պատմության ընթացքում ճանաչվեց լավագույն հաղթող վեպը։ «Մավրի վերջին հառաչը» 1995 թվականին արժանացել է «Ուայթբրեդ» մրցանակին, իսկ 1996 թվականին՝ Եվրոպական միության «Արիստեյոն» գրական մրցանակին։ Սալման Ռուշդին պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության կոմանդորի շքանշանով, իսկ 2007 թվականին արժանացել է Ասպետի կոչման՝ գրականությանը մատուցած ծառայությունների համար։

ISBN 978-9939-98-374-5

Էջեր՝ 696
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2025

Թարգմանությունն անգլերենից՝ Լուսինե Հակոբյանի


ՊԱՏՎԻՐԵԼ