Description

Իմ ընտանիքը և այլ կենդանիներ
Ջերալդ Դարել


Անգլիացի գրող Ջերալդ Դարելի ինքնակենսագրական վեպը պատմում է Կորֆու կղզում անցկացրած մանկության տարիների մասին: Նա սիրով ու նուրբ հումորով ներկայացնում է Դարելների արտառոց ընտանիքը, նրանց զվարճալի արկածները և շրջակա բուսական ու կենդանական աշխարհը` պատումը համադրելով կղզու վայրի բնության մանրակրկիտ դիտարկումներով: Աշխույժ ու ջերմ պատմության ընթացքում ընթերցողն ակամա սկսում է սիրել բնության բոլոր արարածներին` հազիվ նկատելի միջատ լինի, թե զվարճալի կաչաղակ: Պարզ լեզուն, կենսուրախությունն ու հիշվող կերպարները գիրքը դարձրել են ամեն տարիքի ընթերցողների սիրելին:

ISBN 978-9939-98-532-9

Էջեր՝ 386
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14.5×20
Հրատարակվել է՝ 2026

Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի


ՊԱՏՎԻՐԵԼ