Description

Իմ առաջին ատլասը


Երկիր մոլորակն իր աշխարհագրությամբ, քաղաքական բաժանմամբ, տնտեսությամբ, ժողովուրդներիսովորություններով ու առանձնահատկություններով, արտասովոր երևույթներով ու բացառիկ իրադարձություններով… Եվ սա դեռ ամբողջը չէ: «Իմ առաջին ատլասը» գրքում ներկայացված են նաև տեղեկություններ աշխարհի ամենաերկար գետի, ամենաբարձր լեռան ու ջրվեժի, ամենակարճահասակ ազգության, ամենափոքր պետության, ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցների և այլ ամենա-ամենա-ամենաների մասին: Առավել ծավալուն են ներկայացված հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր պատմության ու մշակույթի կարևորագույն դրվագները: Նախատեսված լինելով երեխաների ու պատանիների համար՝ միաժամանակ «Իմ առաջին ատլասը» գիրք է բոլորի համար: Գիրք, որը Ձեր և Ձեր երեխաների ժամանակը կդարձնի բովանդակալից, կհարստացնի իմացական ոլորտը, աշխարհի մասին ունեցած պատկերացումները կդարձնի առավել շոշափելի և իրական: Սա նաև գիրք է, որտեղ բոլոր ազգերի ու ժողովուրդների համար Երկիր մոլորակը դիտարկվում է որպեսմեկ միասնական տուն, որպես մեկ ընտանիք, ինչն, անշուշտ, համահունչ է 21-րդ դարի ոգուն:

ISBN: 978-99941-57-29-9
Էջեր՝ 64
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 21×30

Հրատարկվել է՝ 2006


ՊԱՏՎԻՐԵԼ