Description

Ոչինչ
Կարմեն Լաֆորետ


Հետպատերազմական շրջանում երիտասարդ Անդրեան մեծ պատրանքներով և երազանքներով ժամանում է Բարսելոն՝ տատիկի տուն, սովորելու և նոր կյանք սկսելու համար, որտեղ, ավաղ, այդ երազանքներն ու պատրանքները փշրվում են անգթաբար, քանզի այդ տանը միայն քաղց, բռնություն և ատելություն կա: Վեպում ստեղծված մռայլ, կեղտոտ, գարշահոտ, ճնշող և հեղձուցիչ մթնոլորտում, երբ կերպարներից որևէ մեկին հարցնում են, թե ի՞նչ է եղել, ի՞նչ է կատարվում, կամ ի՞նչ է զգում, վերջինս պատասխանում է. «Ոչինչ»: Կարմեն Լաֆորետն իր ինտիմիստական և լուսանկարչական արձակով առաջ է ընկնում ժամանակից՝ հրաշալիորեն պատկերելով տվյալ ժամանակաշրջանի Բարսելոնը:

ISBN: 978-9939-98-107-9
Էջեր՝ 296
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20

Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Հրատարակվել է՝ 2023


ՊԱՏՎԻՐԵԼ