Description

Նապոլեոնը մահվան հանդիման
Ալեն Ֆրերժան


Ալեն Ֆրերժանն այս գրքում նվաճողի և մահվան հարաբերությունների լիակատար պատկերն է տալիս՝ երիտասարդ տարիքում ինքնասպանության հակումից մինչև Սուրբ Հեղինեում դանդաղ հոգեվարքի վերջին օրերը։ Ավելի քան երեսուն անգամ նա մազապուրծ է եղել թշնամու արկերից ու գնդակներից, մարդասպանների դաշույններից, դավադիրների դժոխային սարքերից, ջրահեղձումից, անդունդ գահավիժելուց, հետապնդումից, թունավորումից, երիտասարդ տարիների մենամարտերից։ Ի՞նչն է նրան փրկել. թերևս նախախնամությունն է խառնվել այդ ամենին, իսկ կայսրն Աստծո՞ւն, թե՞ իր աստղին էր հավատում։ Ակնհայտ է, որ Նապոլեոնն անվախ ասպետ էր, սակայն քանի՞ միլիոն մարդու մահվան տեղիք է տվել, ի՞նչ էր զգում նա ռազմադաշտում մեռնողների «Կեցցե՛ կայսրը» կանչը լսելիս։ Իսկ ինչպե՞ս բացատրել, որ տարբեր ռազմաճակատներում մահ փնտրելով՝ Սուրբ Հեղինեում դրան ընդառաջ գնալու փորձ իսկ չի արել։

ISBN: 978-9939-98-116-1
Էջեր՝ 232
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×24

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Ասյա Ղարիբյանի

Հրատարակվել է՝ 2024


ՊԱՏՎԻՐԵԼ