Description
Պենելոպե
Գոհար Մարկոսյան-Կասպեր
Պատումի ժամանակը՝ անցած դարի 90-ականները: Պատումի վայրը՝ Երևանը: Պատումի հերոսուհին՝ Պենելոպեն, Գոհար Կասպեր-Մարկոսյանի թանկագին քույրիկը, ում մեկօրյա կյանքը ծիծաղաշարժ ու սրտաճմլիկ, հեգնական ու զգայական, անկեղծ ու խաղացկուն արկածաշար է հիշեցնում, որի գլխավոր թիրախը լոգասենյակն է, որը պետք է անպայման հաշվարկել-փնտրել-գտնել տաք, հոսող ջրի տակ (հրա՜շք) լողանալու (իսկ եթե երկու ձեռքով՝ կրկնակի՛ հրաշք) համար: Բայց մինչև բաղձալի նիր-ванна-ին հասնելը՝ վարպետությամբ հյուսված մեծ ու փոքր պատմությունների ինքնատիպ պենելոպյան գործվածքն է, որին, ստեղծման պահից արդեն, վերապահված էր դառնալ մերօրյա առասպելապատում:
ISBN: 978-9939-51-883-1
Էջեր՝ 404
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12×20
Տպագրվել է՝ 2016