Description

Պիգմալիոն: Կոտրվող սրտերի տունը
Ջորջ Բեռնարդ Շոու


Գիրքն ընդգրկում է մեծ դրամատուրգի աշխարհահռչակ գործերից երկուսը: «Պիգմալիոնը» (1912) իր կերտած արձանին սիրահարված քանդակագործի հին հունական առասպելի նորօրյա
վարիացիա է, սոցիալական քննադատության շեշտերով լեցուն ռոմանտիկ կատակերգություն: Իսկ «Կոտրվող սրտերի տունը» (1919) էքսցենտրիզմով շաղախված չեխովյան տրագիկոմեդիա
է, ինտելեկտուալ դրամայի փայլուն նմուշ, որին
հատուկ են բազմաձայնությունն ու բանավիճային ոգին: Երկու գործերն էլ աչքի են ընկնում արտակարգ վառ կերպարներով, որոնց խոսքը սրամտության ու պերճախոսության հրավառություն է հիշեցնում:

ISBN 978-9939-98-394-3

Էջեր՝ 344
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  12.4×19
Հրատարակվել է՝ 2025

Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի


 

ՊԱՏՎԻՐԵԼ