Description

Պոետիկա
Արիստոտել


Գիրքն ընդգրկում է Արիստոտելի (մ.թ.ա. 384-322 թթ.) «Պոետիկա» («Բանաստեղծական արվեստի մասին») երկի հայերեն առաջին բնագրային թարգմանությունը՝ առաջաբանով և մանրամասն ծանոթագրություններով: Այս փոքրածավալ , բայց անկյունաքարային աշխատությունը, որտեղ քննվում են դրամատուրգիայի (մասնավորապես ողբերգության ժանրի) և առհասարակ գրականության տեսության խնդիրներ, հսկայական ազդեցություն է թողել գրականագիտության պատմության վրա: «Պոետիկա»-ն դարեր շարունակ եղել և մնում է բուռն քննարկումների ու բանավեճերի առարկա, և Արիստոտելի շատ դրույթներ առ այսօր չեն կորցրել իրենց արդիականությունը:

ISBN 978-9939-98-270-0
Էջեր՝ 168
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ Հայերեն
Չափսը՝ 12×20

Թարգմանությունը հին հունարենից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի

Հրատարակվել է՝ 2021


ՊԱՏՎԻՐԵL