Description
Հպարտություն և նախապաշարմունքներ
Ջեյն Օսթին
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով և արժանավայել պահվածքով։ Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից ու ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում են, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին… Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար։
ISBN: 978-9939-51-577-9
Էջեր՝ 464
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Տպագրվել է՝ 2014