Description

Alibaba.Խելացի բիզնեսը և ապագայի ռազմավարությունը
Մին Ցըն


Ղեկավարներն արդեն չեն հասցնում բիզնեսը հարմարեցնել նոր փոփոխություններին: Գործընթացը կառավարելու դերը պետք է վերապահվի արհեստական բանականությանը, որը ցանկացած մարդուց արագ ու լավ է ընտրում հարմար գինը, կառուցում մատակարարումների հարմար շղթա, տեղեկացնում պահանջարկի փոփոխությունների մասին և կանխատեսում, թե արտադրական շղթայի բոլոր մակարդակներում ինչ և երբ գնել: Այն խելացի բիզնեսին ավանդական բիզնեսի հանդեպ մեծ առավելություն է տալիս: Այս ամենը հնարավոր դարձնելու համար կազմակերպության բոլոր գործընթացները պետք է թվայնացված լինեն: Հենց այսպես էլ մրցում են համաշխարհային բիզնես ոլորտի ՏՏ հսկաները, ներառյալ Alibaba–ն, որը ոլորտում չտեսնված հաջողությունների է հասել: Գիրքը պատմում է Alibaba–ի ներքին խոհանոցի, հիմնական ռազմավարության և խելացի բիզնեսի կառուցման մանրամասների մասին: Կազմակերպության գլխավոր ռազմավարի գրած այս գիրքն անգին ձեռնարկ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են նոր թվային տնտեսության օվկիանոսում իրենց զգալ, ինչպես ձուկը ջրում:

ISBN: 978‑9939‑76‑933‑2
Էջեր՝ 360
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 17×24

Հրատարակվել է՝ 2022