Description
Մեր ներսի հայը
Յիղիթ Բեներ
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի հային» ամենատարբեր ժանրերի միջոցով՝ կարճ արձակից մինչև պոեզիա, հրապարակախոսությունից մինչև հուշագրություն։ Գիրքն իր գաղափարով և ընդգրկմամբ բացառիկ է, կազմվել է հայտնի գրող և թարգմանիչ Յիղիթ Բեների նախաձեռնությամբ և հրատարակվել Թուրքիայի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ «Ջան»-ի կողմից։
ISBN: 978-9939-76-722-2
Էջեր՝ 416
Կազմը՝ կոշտ
Չափսը՝ 14×20
Տպագրվել է՝ 2021
Թարգմանությունը թուրքերենից՝ Նարինե Թադևոսյան, Արփի Աթաբեկյան, Անի Սարուխանյան, Արտակ Շաքարյան, Վարդուհի Բալայան, Տաթևիկ Սարգսյան, Սաթենիկ Պետրոսյան

