Description
Տեղատվություն
Վահագն Գրիգորյան
«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության պրոբլեմները: Վեպը հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում է հասարակության հանդեպ ունեցած իր պարտականությունները:
«Տեղատվություն» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1976 թվականին: Ներկա հրատարակությունը պատրաստելիս՝ հեղինակը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանքներ ու վերամշակումներ:
ISBN: 978-9939-76-732-1
Էջեր՝ 320
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.5×20
Տպագրվել է՝ 2021