Description

Տարվա հինգերորդ այն եղանակը
Աննա Ախմատովա


Աննա Ախմատովան հայտնի անուն է թե՛ իր հայրենիքում, թե՛ աշխարհում՝ որպես ռուսական մշակույթի ծաղկման «արծաթե դարի» ամենավառ ներկայացուցիչներից, առհասարակ, պոեզիայի խոշոր դեմքերից մեկը: Նրա գլխավոր թեման սերն է, որը ախմատովյան պոեզիայում դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ ու հարստությամբ: Սակայն կանացի հոգու նրբին ելևէջների հմուտ թարգմանը հազվագյուտ իր տաղանդով արտացոլում է և ժողովրդական կյանքի կարևոր իրադարձություններ, նույն վարպետությամբ հայրենասիրական, քաղաքացիական շնչի տողեր երկնում:
Ներկա հրատարակությամբ հայ ընթերցողն առաջին անգամ հնարավորություն ունի բանաստեղծուհուն վայելելու առավել ամբողջականորեն, նրա խորունկ ու ինքնատիպ քնարերգության կարևոր ու նշանակալի էջերով:

ISBN: 978-9939-76-873-1
Էջեր՝ 276
Կազմը՝ կոշտ
Չափսը՝ 12.5×20

Տպագրվել է՝ 2022