Description
Սիրո քառասուն կանոնները
Էլիֆ Շաֆաք
Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները» նրա ամենահայտնի խորհրդանշական վեպերից է։ Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է։ Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով։ Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև։
ISBN: 978-9939-76-888-5
Էջեր՝ 560
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20
Հրատարակվել է՝ 2022