Description

Կահիրեի հանճարեղ խարդախը
Ադել Քամել


Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» ժամանակ և սահմաններ չի ճանաչում: Քամելը գրում է 1930-ականների Կահիրեի մասին, որտեղ երիտասարդ հերոսները՝ Խալեդն ու Մալիմը փորձում են իրենց ճանապարհը հարթել աշխարհի քաոսում: Դաժան և հարուստ Ահմեդ փաշա Խորշեդի որդի Խալեդը, արտասահմանում ուսումն ավարտելով, հոր երազած տղամարդը չի դառնում:
Մալիմը՝ փողոցներում օծանելիք վաճառող խենթի որդին, ուզում է նոր էջ բացել կյանքում և արժանապատիվ աշխատանքով ապրուստ վաստակել: Թվում է, թե Խալեդի և Մալիմի ճամփաները երբեք չեն խաչվի, բայց Քամելի Եգիպտոսում մարդը չի կերտում իր ճակատագիրը, և պատահականությունների անտես շղթան Խալեդի և Մալիմի կյանքը անդառնալիորեն փոխում է: Քամելը հեգնանքով է խոսում իր կերպարների կայացրած որոշումների մասին, բարձրացնում է կարգավիճակի, կրթության, հայրերի և որդիների հակամարտության, հասարակության պարտադրանքների և նախապաշարմունքների հրատապ հարցեր: Երգիծանքով համեմված ստեղծագործությունը լի է ողբերգականությամբ, վառ կերպարներով և նուրբ հումորով:

ISBN: 978-9939-76-914-1
Էջեր՝ 288
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 11×16.5

Տպագրվել է՝ 2022