Description

Պապը, որ ուզում էր փոխել եկեղեցին
Ֆրեդերիկ Մունիե


Անվերապահ հավատ, տարակուսանք, կոշտ քննադատություն… Հռոմի Ֆրանցիսկ պապը տարբեր հույզեր է արթնացրել մարդկանց մեջ։ Նրա ազատամիտ գաղափարները անհանգստացրել են Կաթոլիկ եկեղեցու բազմաբարդ կառույցներին և Վատիկանի ներսում բուն դրած խմբավորումներին, որոնք ծաղկում էին նախորդների օրոք… Մինչ պապի՝ մոտալուտ հրաժարականի մասին իրարամերժ լուրեր են պտտվում, ներկայացնենք այն մարդու դիմանկարը, որը մտադիր էր փոխել Կաթոլիկ եկեղեցին: Վատիկանում իրականացված լրագրողական հետաքննության վրա հիմնված կենսագրական գիրքը պատմում է Հռոմի Ֆրանցիսկ պապի հովվապետության առաջին յոթ տարիների մասին՝ լույս սփռելով այն դժվարությունների, ներքին կատաղի դիմադրության վրա, որոնց բախվել է պապը, որը երազում էր արդիական ոգով բարեփոխելով՝ փրկել Եկեղեցին:

ISBN: 978-9939-98-177-2
Էջեր՝ 472
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×24

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նաիրա Մանուկյանի

Հրատարակվել է՝ 2024


ՊԱՏՎԻՐԵԼ