Description
Վերադարձ
Գոլի Թարաղի
Անցյալի ու ներկայի ճիրաններում հայտնված հերոս, իրար շղթայված երկու աշխարհ՝ գեղեցիկ ու գրավիչ Փարիզ և հետհեղափոխական Թեհրան: Շարունակ իր գիրկը կանչող անհոգ մանկություն, հոգին ծվատող կարոտ, հայրենաբաղձություն ու ուծացում, դավաճանություն ու մենություն: Կկարողանա՞ հերոսը դուրս գալ այդ կապանքներից, փախչել հոգեպես ու ֆիզիկապես, գտնել իր կորսված երջանկությունը: Ո՞րն է փախուստի և վերադարձի ոսկե սահմանը: Կկարողանա՞ հերոսն արդյոք գտնել այն: Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը տալիս է այս հարցերի պատասխանը: Այն գիրք է մեր օրերի մարդու ներաշխարհի ամենաթաքուն, ամենալուռ ու կողպված անկյունների մասին: Այն ոգու ամենանուրբ լարերին դիպչող տեղծագործություն է:
ISBN: 978-9939-76-604-1
Էջեր` 184
Կազմը` կոշտ
Չափսը` 12.5×20
Թիվ՝ 2020

