Description

Օջախի արու զավակը
Չելուչի Օնյեմելուկվե-Օնուոբիա


«Օջախի արու զավակը» գրավիչ վեպ է ավանդույթների, դասի, սեռի և մայրության ամենակուլ սարդոստայնի մեջ խճճված երկու կնոջ մասին: Նիգերիայի Էնուգու քաղաքում բնակվող երիտասարդ Նուաբուլուն 10 տարեկանից սպասուհի է աշխատում, բայց տնային անվերջանալի հոգսերի տակ կքած՝ երազում է մեքենագրուհի դառնալ: Ուսում առած Ջուլին ուժեղ, ինքնաբավ կին է, որն ավանդույթների պարտադրանքով լուրջ երկընտրանքի առաջ է կանգնում: Կանանց ուղիները խաչվում են, երբ երկուսն էլ առևանգման զոհ են դառնում: Փակի տակ հայտնվելով՝ միասին սպասում են ճակատագրական հանգուցալուծմանը:
Չելուչի Օնյեմելուկվե-Օնուոբիայի կենսաբուխ և խորաթափանց վեպը արժանին է մատուցում տոկուն կանանց, որոնք փորձում են գոյատևել տղամարդկանց աշխարհում:

ISBN: 978-9939-76-967-7
Էջեր՝ 336
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20

Հրատարակվել է՝ 2022


ՊԱՏՎԻՐԵԼ