Description
Փոքրիկ Մուքը
Վիլհելմ Հաուֆ
Գերմանացի ճանաչված գրող Վիլհելմ Հաուֆը քանի՜-քանի հետաքրքիր, կախարդական հեքիաթների հեղինակ է, որ ի սկզբանե գրել է իր գործատու բարոն ֆոն Հյոգելի երեխաների համար։ Այս հեքիաթներից մեկը «Փոքրիկ Մուքի» մասին հեքիաթն է։ Ժամանակով Նիկեա քաղաքում մի ծեր թզուկ էր ապրում։ Երեխաները շարունակ ծաղրում էին ծերուկ Մուքին՝ տարօրինակ արտաքինի համար։ Մի օր նրանցից մեկի հայրը որոշում է տղային հասկացնել, որ ճիշտ չէ մարդուն արտաքինից դատելը և որդուն պատմում է Մուքի կյանքի զարմանալի պատմությունը… Մուքի հայրը աղքատ, բայց հարգարժան մարդ էր եղել: Նա ապրում էր ինքնամփոփ ու որդուն չէր սիրում, որովհետև ամաչում էր նրա կարճ հասակից։ Բայց հոր մահից հետո Մուքը մնում է մեն-մենակ։ Քարսիրտ ազգականները խեղճին տնից վռնդում են և նա, առանց երկար-բարակ մտածելու, ճամփա է ընկնում իր բախտը գտնելու… և անհավատալի արկածներին ընդառաջ, որոնց մասին կիմանաք մեր գրքի էջերից։ Բարի՛ ընթերցում։
ISBN: 978-9939-76-620-1
Էջեր՝ 32
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 20.5×29
Հրատարակվել է՝ 2020