Description

Ոսկե տաճարը
Յուկիո Միշիմա


«Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի (1925-1970) ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։ Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։

ISBN: 978-9939-76-975-2
Էջեր՝ 252
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.5×20

Հրատարակվել է՝ 2023


ՊԱՏՎԻՐԵԼ