Description

Աշխարհն ըստ Գարփի
Ջոն Իրվինգ


«Աշխարհն ըստ Գարփի»-ն Ջոն Իրվինգի չորրորդ վեպն է (1978), որը նրան համաշխարհային ճանաչում բերեց և համանուն կինոնկարի հիմք դարձավ՝ Ռոբին Ուիլյամսի գլխավոր դերակատարմամբ։ Գիրքը վարպետորեն վերհանում է մեր օրերի տղամարդու վախերը, իղձերը, բավարարված և չբավարարված նկրտումն երը, զավակների դաստիարակության թնջուկները՝ միաժամանակ վիճելիորեն բնութագրվելով որպես «ֆեմինիստական առաջին պատումն երից մեկը»։ XX դարի երկրորդ կեսի ընտանիքն այս վեպում ներկայացված է զավեշտալի ու ողբերգական դրվագների շարանով, գրական անհերքելի ձիրքով և սուր աչքով։

ISBN 9978-9939-98-223-6

Էջեր՝ 480
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 16.5×24
Հրատարակվել է՝ 2026

Թարգմանությունն անգլերենից՝ Արտաշես Էմինի


ՊԱՏՎԻՐԵԼ